Լրահոս
Օրվա լրահոսը

Lիցքաթափվե՛ք եւ հետեւե՛ք երաժշտությանը

Դեկտեմբեր 16,2010 00:00

Hip-hop–ի սիրահարները Հայաստանում շատացել են

Hip-hop-ի հայրենիքը համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգները: Երաժշտական այդ ժանրն առաջացել է 1974 թ. աֆրոամերիկացիների շնորհիվ: Ապա դարձել է մշակույթի մի մասը եւ մտել պարարվեստի, երաժշտական կյանք: Բառացի թարգմանաբար hip-hop-ը նշանակում է ցատկ կամ շարժում: Իսկ հենց բառը՝ hip-hop-ը առաջացել է այն բանից հետո, երբ մի երգիչ ծաղրել է իր ընկերներին, որոնց զորակոչել են բանակ. երգիչը, նայելով նրանց, բացականչել է. «hip-hop, hip-hop», երբ տեսել է զինվորների շարային քայլը:
Չնայած նրան, որ պարային այս ոճը ձեւավորվել է փողոցում, այսօր այն լիիրավ տեղ է զբաղեցնում պարային մյուս ոճերի կողքին, տեղափոխվելով դեպի մեծ բեմեր: Եվ այժմ ԱՄՆ-ում շատ պրոպագանդված է hip-hop-ի մշակույթը, որի մեջ մտնում է ռեփ կարդալը, break danse-ը, էմսիությունը եւ այլն:
Hip-hop-ի գլխավոր կանոնն է` ամբողջովին լիցքաթափվել եւ հետեւել երաժշտությանը: Պարի այս ոճը կարելի է համարել առանձին մշակույթ, քանի որ, ի տարբերություն բոլոր մյուս պարերի, այն ենթադրում է ապրելաձեւ, շրջապատի, աշխարհի յուրահատուկ ընկալում: Պարի այս տեսակը մարդուն տալիս է դրական լիցքեր եւ պարգեւում բարձր տրամադրություն: Հայաստանում եւս շատ են hip-hop-ի սիրահարները, որոնցից մեկն էլ մեր զրուցակից, «Life» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Քրիստինա Ավագիմյանն է:
– Կպատմե՞ք՝  ինչպես սկսեցիք պարել:
– Պարել սկսել եմ  7 տարեկանից: Դպրոցում եկան եւ պարի խմբակի համար աշակերտներ սկսեցին հավաքել: Եվ իմ ապագա պարուսույցը` Արամ Մխոյանը, ինձ նույնպես ընդգրկեց խմբակի մեջ, քանի որ կազմվածքով համապատասխանում էի: Հետո ես նաեւ հաճախում էի սպորտային պարերի, զբաղվում լատինաամերիկյան եւ եվրոպական պարերով:
– Իսկ ինչպե՞ս ձեւավորվեց hip-hop «Life»  պարի խումբը:
– Երբ 15 տարեկան էի, գալիս էի իմ պարուսույցի մոտ եւ օգնում փոքրերի խմբում պարողներին: Ու հենց այդ ժամանակ ցանկություն առաջացավ դպրոցն ավարտելուց հետո ուսումս շարունակել պարի գծով, եւ ես ընդունվեցի Երեւանի պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը, ինչն էլ ավարտելուց հետո (2000թ.) ստեղծեցի իմ պարի խումբը, որը սկզբում սպորտային պարեր էր պարում, ապա վերափոխվեց դարձավ hip-hop «Life»:
– Կնշե՞ք խմբի մի քանի հաղթանակներ, որոնք ամենից շատ եք կարեւորում:
– Խումբը շատ է մասնակցել Հայաստանում անցկացվող  պարային մրցույթների եւ գրավել տարբեր տեղեր: Բայց ամենահիշարժանն այն էր, երբ այստեղ կայացած սպորտային օլիմպիադայի ժամանակ «Life»-ի պարողները գրավեցին բոլոր մրցանակային տեղերը: Եվ հենց նրանք էին առաջինը, թե hip-hop-ում, թե մնացյալ այլ ոճերում:
– Ինչպես արդեն հայտնի է, այս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում Վլադիմիր Արզումանյանի հետ «Life»-ի տղաներն են Հայաստանը ներկայացրել Բելառուսում: Մի փոքր կներկայացնե՞ք, թե ինչպես դա տեղի ունեցավ:
– Ամեն ինչ շատ պատահական ստացվեց: Հանրային հեռուստաընկերության տնօրինությունը որոշեց, որ ես պետք է զբաղվեմ պարային բեմադրությամբ: Ես էլ որոշեցի, որ լավ կլինի տղաներ պարեն Վլադիմիրի հետ ու անպայման hip-hop ոճի մեջ: Այդպիսով, ընտրեցինք հինգ տղաների ու 2 ամիս սկսեցինք բուռն աշխատել: Տղաները շատ ինտենսիվ էին պարապում`օրը մոտ 8 ժամ, որպեսզի արժանապատիվ ելույթ ունենան: Եվ, ինչպես տեսնում եք, արդյունքը հուսախաբ չարեց:
– Իսկ մոտակա ժամանակներում ինչ-որ ելույթներ կամ մրցույթներ սպասվո՞ւմ են:
– Քանի որ շուտով Նոր տարի է, կան ամանորյա նկարահանումներ եւ համագործակցություն երգիչ-երգչուհիների հետ: 2011թ. պլանավորում ենք խմբի մենահամերգը եւ մասնակցություն արտասահմանյան մրցույթների:
– Ձեր կարծիքով, հայ երիտասարդները ինչպե՞ս են վերաբերվում hip-hop-ին:
– Ասեմ, որ հիմա շատ են hip-hop պարել ցանկացողները: Իսկ նախկինում՝ օրինակ 1990-ականներին, այդ ոճը մեզ մոտ  դեռ ընդունված չէր: Ասեմ ավելին՝ նույնիսկ տարօրինակ էին համարում hip-hop պարողներին, չէին հասկանում նրանց: Բայց այժմ պրոպագանդան այնպիսին է, որ հայ երիտասարդների կողմից այն շատ սիրված է, եւ պարել ցանկացողների թիվը՝ բավականին մեծ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031