Լրահոս
Օրվա լրահոսը

Կալիֆոռնիա նահանգը մի օր կարող է կղզի դառնալ

Մարտ 15,2011 00:00

Ճապոնիայում տեղի ուենցած աղետալի երկրաշարժը պետք է Ամերիկային մտածելու առիթ տա, քանի որ վերջինս մոտակա տարիներին կարող է համանման մասշտաբի աղետի թիրախ դառնալ:
Հաճախակի ստորգետնյա ցնցումներ կարող են լինել սեյսմիկ ակտիվության բոլոր գոտիներում, սակայն մոտակա 30 տարիներին սպասվող մեծ ուժգնության երկրաշարժը կարող է հիմնահատակ ավերել Կալիֆոռնիայի նահանգի ողջ հարավային հատվածը, իսկ նրա գլխավոր քաղաքն ու համաշխարհային կինոստուդիայի մայրաքաղաք Լոս Անջելեսը, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի որոշ կղզիներ ընդհանրապես կարող են վերանալ երկրի երեսից:
Newsru-ի փոխանցմամբ, ճապոնական տարերային աղետի ֆոնին այսպիսի սարսափելի կանխատեսում է արել Բերկլիում ամերիկյան համալսարանի պրոֆեսոր, սեյսմոլոգ Գերի Բլեքը: 
Գիտնականը վստահ է, որ չնայած Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ ուղղակի կապի բացակայությանը, ԱՄՆ-ն պետք է պատրաստվի աննախադեպ ուժգնության ստորգետնյա ցնցումների: Նրա ասելով, օվկիանոսային հատակի մշտական տեղաշարժերը հանգեցնում են էներգիայի կուտակման, որն իր հերթին նոր տեղաշարժեր ու ճաքեր է առաջացնում: Նախկինում եղած տեղաշարժերի արդյունքում արդեն իսկ կուտակվել էր մեծ քանակությամբ էներգիա, որը մարտի 11-ին դուրս է ժայթքել:
Ամերիկացի գիտնականը շեշտել է, թե Լոս Անջելեսը միշտ էլ նման վտանգի թիրախ եղել է: Վերջին մի քանի տարիներին գիտնականներն ասում են, թե հզոր երկրաշարժի հավանականությունն այդ քաղաքում 99,7 տոկոս է, եւ որ առաջիկա 30 տարիների ընթացքում նման խոշորամասշտաբ երկրաշարժ կարող է լինել Միացյալ Նահանգների մերձափնյա շրջաններում, կանխատեսվում է նաեւ հավանական երկրաշարժի հզորությունը՝ 6,7 բալ: Գիտնականներն ավելի հեռու ապագայի համար կանխատեսում են, որ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգը տարերային աղետի արդյունքում կարող է պոկվել մայրցամաքից եւ վերածվել կղզու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել