Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԲԵԿԻ ԴԻՄԱԿԸ ՊԱՏՌՎԵՑ

Սեպտեմբեր 09,2011 00:00

Այս տարվա հուլիսի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով պալատին էր դիմել 2-րդ կարգի հաշմանդամ՝ 75-ամյա Լուսիկ Գալուստյանը: Օգոստոսի 24-ին վճռաբեկ դատարանը նրա բողոքը վերադարձրել է, ինչի մասին թոշակառու բողոքաբերը տեղեկացել է սեպտեմբերի 7-ին: Իսկ գործն առնչում է նրա բնակարանի հետ, որին խարդախությամբ տիրացել է եղբոր աղջիկը՝ Մարինե Գալստյանը, օգտվելով նրա անգրագետ (անտառաճանաչ) լինելու հանգամանքից: Լուսիկ Գալուստյանը չլինելով Նոստրադամուս, Վանգա կամ իրավագիտության լուսատու, արդեն 3 տարի առաջ գիտեր եւ այդ մասին բազմիցս նշել էր իր բողոքներում, որ ստորադաս դատարանը իր բնակարանը թողնելու է Մարինե Գալստյանին, իսկ վերաքննիչ դատարանը այդ բողոքը թողնելու է անփոփոխ, վճռաբեկ դատարանն էլ բողոքը վերադարձնելու է: Որովհետեւ, ըստ թոշակառուի, այդպիսին էր վճռաբեկ դատարանի «պատվերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել