Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԼԱՎԵՐԴԻՈՒՄ ԲՌՆԱԲԱՐՎԱԾ ՏԱՏԻԿՆ ԻՐ «ՏԵՂԸ Չի ԳՏՆՈՒՄ»

Հոկտեմբեր 06,2011 00:00

\"\"Շաբաթներ առաջ Ալավերդիից լուրը ցնցեց Երեւանի մասս-մեդիան: Երիտասարդ տղան բռնաբարել է 80-ամյա տատիկի:

Դեպքից երեք շաբաթ է անցել, բայց ոստիկանությանը դեռ չի հաջողվել գտնել հանցագործին: Թեեւ ավելի վաղ լրատվամիջոցները տարածեցին տեղեկատվություն, թե 22-ամյա հանցագործին կալանավորել են: 80-ամյա բռնաբարված Ռոզան մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ գրեթե ամեն օր իրեն ոստիկանություն են կանչում, ցույց տալիս հանցագործի հավանական թեկնածուների լուսանկարներ: Բայց նա դրանց շարքում դեռ չի գտել իրական հանցագործին: Դեպքի օրը 80-ամյա տատիկը, ինչպես ամեն երեկո, նստած էր իր տան բակում: «Երեկոյան ժամը 7-ն էր: Մեկ էլ նկատեցի, որ մոտ 20 տարեկան մի տղա է գալիս դեպի իմ տուն: Մոտեցավ, ես էլ հարգանքի համար ոտքի կանգնեցի, հարցրեց, բա թե՝ տատի, կարելի՞ է: Ասի՝ ինչի չի կարելի, տղա ջան, առաջ արի, տեսնեմ՝ ով ես, ինչ ես: Ի՞նչ գիտեմ՝ նրա սրտում ու մտքում ինչ կա»: Տատիկի պատմելով, տղան մինչեւ տան դուռն առաջացավ ու խնդրեց նրա եղբոր տղայի՝ ռուսաստանաբնակ Ավետի հեռախոսահամարը: «Ասի՝ ես նրանց տեղը չգիտեմ, Ռուսաստանում են: Մեկ էլ ասեց, թե հլը արի ներս, ու շորերիցս բռնելով գցեց ուղիղ տան գետնին, չհասցրի ասեմ՝ այ տղա, այ անխիղճ, ընկավ վրես, ոտները քաշեց ու տրորում ա, ոնց ա տրորում: Ձեն եմ տալիս հարեւաններիս՝ Կարինե, Էդիկ: Դու մի ասա՝ սրանք էլ գյուղ են գնացել, ինձ լսող չկա: Սա էլ դանակը գրպանից հանեց, թե խրտվիլակդ կհանեմ, ոչ մի Էդիկ: Անկողինս քանդեց գլխիս ու ավելի արագացրեց իր գործողությունները: Մենակ խնդրում էի՝ տղա ջան, անհարմար է. թե ինչ անտանելի վերաբերմունք նա ցույց տվեց, երբեք չեմ կարողանա մոռանալ: Դրանից հետո ես ուշաթափվել եմ, ոչինչ էլ չեմ հիշում, չգիտեմ՝ ինչքան ժամանակ է իր քեֆն արել ու գնացել»,- պատմում էր բռնաբարված կինը: Նրա պատմելով՝ ինքն ուշքի է եկել ժամը 11-ի կողմերը, տեսել է իրեն տան գետնին ընկած. «Սաղ մարմինս ջարդված էր, փորձում էի վեր կենալ, բայց չէի կարողանում: Մի կերպ չոքեչոք կանգնեցի ու տնից դուրս եկա, որ գնամ եղբորս տուն»:
Տիկին Ռոզան ամենեւին էլ կույս չի եղել, ինչպես ավելի վաղ տարածել էին լրատվամիջոցները. «36 տարի ապրել եմ ամուսնուս հետ, մեծացրել նրա 4 երեխաներին: Ամուսնուս մահից հետո նրա փոքր աղջիկը ընկավ վատ ճանապարհ, հա ասում էի՝ աղջիկ ջան, մի՛ արա, մենք էդ աբուռի տեր մարդիկ չենք, չլսեց ու ինձ տանից դուրս գցեց: Երկու տարի մնացել եմ քրոջս տանը՝ Դսեղում, հետո եղբայրս բերեց այստեղ՝ հորական տուն»: Գարնանը հորական տուն տեղափոխված տիկին Ռոզան մինչեւ հիմա իր տեղը չի գտնում. «Եկա էստեղ ու տնաքանդ եղա: Ընկնում եմ քաղաքը՝ մայթից մայթ, երիտասարդների կոշիկից մինչեւ գլուխը նայում եմ, ոչ մի հետք էլ ա չեմ հիշում: Էդ տղան բացարձակ անծանոթ ա եղել: Էդ խուժանը էստեղ՝ մեր վերեւում ապրող դատված ընկերներ ունի, ինքը դրանց անունները տվեց ու ասաց, թե դրանց հետ բանտում ա եղել, բացատրեց, պարծեցավ իր արած խուժանությունների համար»: Ի դեպ, տատիկի խոսքով, հանցագործը իր ոսկե շղթան ու ականջօղը չի հափշտակել, նա հենց բռնաբարության նպատակով էլ եկել էր: Լրատվամիջոցներն ավելի վաղ տարածել էին նաեւ ոսկե շղթայի ու ականջօղի հափշտակության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել