Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՐԿԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ Է ԿՈՐՑՆՈՒՄ

Հոկտեմբեր 19,2011 00:00

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում պայքարն այսօր արդեն ընթանում է 2-6-րդ հորիզոնականների համար: Առաջնության սկզբնամասը տապալած «Բանանցը» 25-րդ տուրում 3:0 հաշվով հաղթանակ տոնեց չեմպիոնի նկատմամբ, ինչը թույլ տվեց նրան բարձրանալ 4-րդ հորիզոնական: Միավորների անհաշտ պայքար մղող «Միկայի» ու «Իմպուլսի» հանդիպմանը հաջողությունը Բուբենկոյի սաների կողմն էր. 2:0 հաշվով հաղթանակ ու 5-րդ հորիզոնականում առայժմ «Միկան» է հաստատվում: Երկարատեւ անկումից հետո առաջին հաղթանակը տոնեց «Գանձասարը»՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Արարատի» դարպասը: Ու օգտվելով «Փյունիկի» սայթաքումից՝ բարձրացավ երկրորդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակի առաջատար «Ուլիսը» սեփական հարկի տակ միավորը կիսեց «Շիրակի» հետ՝ 2:2:
Առաջիկա շաբաթ օրը 26-րդ տուրի հանդիպումներն են, որոնք արդեն մի շարք հարցերի պատասխաններ կտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել