Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու պատանի՝ «Կրեմլի գավաթում»

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\"Հոկտեմբերի 31-ին Եվրոպայի թենիսի ասոցիացիայի նախաձեռնությամբ Մոսկվայի «Դինամո» մարզադահլիճում կմեկնարկի թենիսի «Կրեմլի գավաթ 2011» միջազգային մրցաշարը, որի պատանեկան (մինչեւ 14 տարեկաններ) մրցաշարին Հայաստանից կմասնակցի երկու մարզիկ՝ Արեւիկ Թումանյանը եւ Արշակ Ղազարյանը: Նրանց հետ մրցավայր են մեկնելու նաեւ անձնական մարզիչներ Արտակ Բաղդասարյանը եւ Վահրամ Սարինգուլյանը: Ըստ մարզիչ Արտակ Բաղդասարյանի, երկու պատանի թենիսիստներն էլ արժանվույնս կներկայացնեն Հայաստանը միջազգային մրցաշարում. «Արեւիկը եւ Արշակը առաջին անգամ չէ, որ հանդես են գալիս միջազգային մրցումներում, բայց դրանք առաջին կարգի չեն եղել, ինչպես «Կրեմլի գավաթն» է: Արեւիկն ու Արշակը Հայաստանի մինչեւ 14 տարեկանների առաջին ռակետներն են: Այս մրցմանը մասնակցում են Եվրոպայի լավագույն \"\"պատանիները: Վստահեցնում եմ, որ մեր ուժերը համապատասխանում են նրանց»: Թե ինչպես են ընդգրկվել մրցաշարի հիմնական խաղացողների ցանկում, Ա. Բաղդասարյանը նշեց. «Այդքան էլ հեշտ չէ մասնակցել «Կրեմլի գավաթին»: Միայն համապատասխան եվրոպական վարկանիշ ունենալու դեպքում կարող ես մասնակցության հայտ ներկայացնել: Քանի որ երկուսն էլ այս տարի լավ են հանդես եկել տարբեր եվրոպական մրցումներում եւ ունեն լավ վարկանիշներ, հայտ ներկայացրինք Եվրոպայի թենիսի պատանիների ասոցիացիա: Նրանք էլ ոչ միայն թույլատրեցին, այլեւ հաշվի առնելով մեր մարզիկների վարկանիշները, ընդգրկեցին մրցաշարի հիմնական խաղացողների ցանկում: Նպատակն է՝ լավ ներկայացնել Հայաստանը Մոսկվայում»:
Այս օրերին «Օլիմպիյսկի» մարզահամալիրում ընթանում է թենիսի «Կրեմլի գավաթ 2011»-ի հիմնական մրցաշարը, որտեղ Հայաստանից ներկայացուցիչ, ցավոք, չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել