Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանի աստղագուշակը՝ ըստ «ՉԻ»-ի

Նոյեմբեր 11,2011 12:33 Share

Սամվել Բաբայան – Կենդանակերպի նշանը՝ Իժայծյամ։

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի բուռն տնտեսական գործունեությամբ։

Երկուշաբթին բարենպաստ է հատկապես քաղաքական դաշինքներ ստեղծելու համար։ Համագործակցություն ռամկավարների հետ։

Երեքշաբթի օրը միանգամից 7-8 ռամկավարների բնակարաններ գրավ կդրվեն։

Չորեքշաբթի օրը՝ աշխատանքային հանդիպում ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հետ։ Անսպասելիորեն կպարզեք, որ Մոսկվայում անհետաձգելի գործեր ունեք։

Հինգշաբթի օրը հեռակա կարգով կստեղծեք անօթեւան մնացած ազատամարտիկների օգնության հիմնադրամ։ Հիմնադրամի նախագահ նշանակեք Ալբերտ Բազեյանին։

Ուրբաթը բարենպաստ է քաղաքական իմիջի փոփոխության համար: «Դաշինք» կուսակցությունը վերանվանեք «Քաշինք»։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք խստագույն կոնսպիրացիայի պայմաններում։

 

«Չորրորդ ինքնիշխանություն»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930