Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Էջմիածնում դատում են Ամենայն հայոց կաթողիկոսին, սա ոտնձգություն է նաեւ Հայաստանի Սահմանադրության նկատմամբ»

Օգոստոս 07,2026 10:56 Share

«Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն հայոց կաթողիկոսին, մեր հոգեւոր հորը, մեր եկեղեցու առաջնորդին։ Սա հիրավի խայտառակություն է ու չլսված մի բան։ Սա ոտնձգություն է ոչ միայն եկեղեցու անկախության նկատմամբ, այլ նաեւ Հայաստանի Սահմանադրության նկատմամբ, որտեղ շատ ուղիղ սեւով սպիտակի վրա գրված է, որ քաղաքական իշխանությունն իրավունք չունի միջամտել հոգեւոր իշխանության գործերին»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նա հիշեցրեց, թե որտեղից ու ինչպես է սկսվել քաղաքական իշխանության հարձակումը եկեղեցու նկատմամբ։ Դեռեւս 2025 թվականին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Փաշազադեն հայտարարել էր, թե «Հայ Առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար»։ Փաշազադեն Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել էր նաեւ «ռեւանշիստական կառույց» լինելու մեջ։

«Ընդամենը սրանից օրեր անց հետեւեց Նիկոլ Փաշինյանի հարձակումը ազգային հոգեւոր կառույցի նկատմամբ»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Մարիաննա Ղահրամանյանն անդրադարձավ նաեւ Բաքվի բանտերում պահվող հայ գերիների հարցին։ «Երեկ Բաքվի վերաքննիչ դատարանը այսպես կոչված այդ խայտառակ դատավարության շրջանակում անփոփոխ թողեց վճիռը, եւ մեր հայրենակիցները շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այս երկու իրադարձությունները վկայում են մի բանի մասին՝ ՔՊ-ական իշխանությունը ձախողել է։ Եվ այս փաստը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանին իրապես փոփոխություն է անհրաժեշտ։ Հայաստանը կարիք ունի իշխանության, որը սպասարկելու է մեր ազգային շահը»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31