Լրահոս
Օրվա լրահոսը

Համեմատություն ՀՀ եւ ՌԴ ընտրությունների միջեւ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դեկտեմբեր 04,2011 18:32

                                                                                                                                                                                                                                                                                         

Պուտինի «Եդինայա Ռոսիայով» հիացած ընտրողների պարծանքը. փոխանցեցին ու խնդրեցին հրապարակել

«Ընտրելու համար այստեղ չեն ճնշում, մտնում ես, ընտրում, դուրս գալիս, իսկ հայկական ընտրություններին միլիցիան կանգնած է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում էին Գավառից հատուկ ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու նպատակով Երեւան եկած ազգությամբ հայ, բայց Ռուսաստանի քաղաքացի ընտրողները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ռուսաստանում Պետդումայի ընտրություններ են: Հայաստանում ընտրողները գոհ էին ընտրությունների կազմակերպումից, Ռուսաստանից ու իրենց քվեն միանշանակ տալիս էին Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցությանը: «Որովհետեւ մեր կենսամակարդակը բարձրացնում է ռուս ազգը»,- հավելում էին նրանք:

Եվա Աբրամովնա Մուրադյանը ծնվել է Ռուսաստանում, հետո ամուսնու` Աղաբեկ Մուրադյանի հետ, եկել Հայաստան, այժմ ամուսինները բնակվում են Կալինինգրադում: Հարսանիքի ներկա լինելու համար Երեւանում գտնվող ՌԴ քաղաքացի ամուսինները, որ քվեարկել էին «Եդինայա Ռոսիայի» օգտին, իրենց գոհունակությունն էին հայտնում ընտրությունների կազմակերպումից. «Իմանալով, որ հայ ենք, տեսնեք ոնց են մեզ հարգում, հասկանում, իսկ հայերն այդպես չեն անում»:

Ի դեպ, ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, հաքերներն այսօր «կոտրել» են մի շարք ռուսական կայքէջեր, այդ թվում «Եդինայա Ռոսիայի» կայքը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031