Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Պետրոսյանը շարունակում է ոգեշնչել

Դեկտեմբեր 05,2011 12:48

Ռուսաստանի ամենաերիտասարդ գրոսմայստեր Դանիիլ Դուբովն անգլիալեզու «Chessdom.com» կայքին տված հարցազրույցում անվանել է շախմատի ամբողջ պատմության մեջ, իր պատկերացմամբ, յոթ ամենահանճարեղ գրոսմայստերներին, որոնց թվում հիշատակել է նաեւ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը: Իսկ Դանիիլի մարզիչ Սերգեյ Շիպովը հավելել է, որ իր սանի կուռքը Տիգրան Պետրոսյանն է եւ 15-ամյա պատանին խաղաոճով նման է նրան:

Դանիիլը նշել է նաեւ ժամանակակից շախմատում աշխարհի չորս լավագույն գրոսմայստերի անունները` տալով նաեւ Լեւոն Արոնյանի անունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031