Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը խոսնակը պնդում է, որ Կապանի քաղաքապետի նախաձեռնությունը ընտրությունների հետ կապ չունի

Դեկտեմբեր 12,2011 12:41 Share

Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացվող «Արժանապատիվ ծերություն» համայնքային ծրագրով մարզկենտրոնի խիստ կարիքավոր ընտանիքներին ու միայնակ տարեցներին կցուցաբերվի օգնություն:

Այժմ մեկնարկել է ծրագրի «Տաք ձմեռ» բաղադրիչը, որի մեջ ընդգրկված մոտ 100 խիստ անապահով կապանցի ընտանիքների ձմեռվա ջեռուցման ծախսերը, Կապանի քաղաքապետից բացի, կհոգան նաեւ քաղաքապետարանի այս նախաձեռնությանը միացած կապանցի մի շարք գործարարներ եւ «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ն: Այս փուլում ընդգրկված շահառու ընտանիքների ձմեռային ջեռուցման ծախսի` օգտագործած էլեկտրաէներգիայի, գազի, վառելափայտի փոխատուցման նպատակով 30-45 հազարական դրամի չափով գումար կհատկացվի յուրաքանչյուրին: Քաղաքապետ Արտուր Աթայանը արդեն այցելել է ընտրված շահառու ընտանիքներից մի քանիսին` համոզվելու համար, թե արդյոք նպատակային են ընտրվել այդ ընտանիքները: Ծրագրում են արցախյան գոյամարտի տարիներին զոհված Երեմ Հարությունյանի ծնողները՝ Ստեփան եւ Ռիտա Հարությունյանները, ովքեր միակ որդու զոհվելուց հետո մնացել են մենակ: «Տաք ձմեռ» ծրագրով օգնություն կստանան մի նաեւ մի շարք փախստականներ:

«Նախապես որոշված էր «Արժանապատիվ ծերություն» ծրագրում ընդգրկել միայնակ, անժառանգ, անկողնային հիվանդ տարեցների մոտ 30 ընտանիք, բայց քանի որ ձեռնարկին արձագանքեցին նաեւ գործարարներ, ներառեցինք նաեւ զոհված ազատամարտիկների վաթարագույն վիճակում ապրող միայնակ ծնողների, խիստ անապահով եւ հատուկ կարիքավոր երեխաներ ունեցող ընտանքիների: Մարդիկ շարունակում են դիմել քաղաքապետարան, երբ իմանում են ծրագր մասին: Չի բացառվում, որ կան դեռ էլի ընտանիքներ, որոնց տեղը մենք դեռ չգիտենք, բայց պատրաստ ենք ընդգրկել ծրագրում: Քաղաքապետի նախաձեռնությամբ առաջին անգամ է նման ծրագիր իրականացվում Կապանում», -«Առավոտի» հետ զրույցում նշում է Կապանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հասմիկ Թովմասյանը:

«Արժանապատիվ ծերություն» ծրագրի «Տաք ձմեռ» բաղադրիչին գարնանը հաջորդելու է «Բարեկարգում» փուլը, որի շրջանակներում շահառու ընտանիքների տնային պայմանների բարեկարգման, տանիքների նորգման, մաքրման աշխատանքներ կիրականացվեն՝ էլի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ: «Արժանապատիվ ծերություն» ծրագրի երրորդ փուլն արդեն առողջապահական ուղղվածություն կունենա` շահառուների առողջապահական խնդիրների լուծում՝ դեղորայքի, ակնոցների եւ այլ պարագաների ապահովում, վիրահատությունների կազմակերպում եւ այլն:

Թե ողջ Հայաստանում, թե Կապանում նման բարեգործական ակցիաներ իրականացվում են հիմնականում ընտրություններից ընտրություն, որ շատերը կրկին տպավորություն ունեն, որ սա արվում է եկող տարվա աշնանը նախատեսված Կապանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ: Քաղաքապետի մամլո խոսնակ Հասմիկ Թովմասյանը հավաստիացրեց, որ Արտուր Աթայանի սկսած ձեռնարկը կապ չունի որեւէ ընտրության հետ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031