Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը խոզի բդին ու հնդկահավին ուշադրություն չի դարձրել

Դեկտեմբեր 12,2011 16:01

Գնումներ կատարելու հարցում նա իր տիկնոջ՝ Արմենուհու կցորդի կարգավիճակում է

«Ժառանգության» ղեկավար Ստյոպա Սաֆարյանն օրերս ԱԺ-ում դժգոհել էր խոզի բդի գներից՝ նշելով, որ եթե վիճծառայությունը գնանկում է արձանագրում, մարդիկ չեն կարող վիճծառայության տվյալներով գնան շուկա ու էժան բուդ առնեն: Դրանից հետո պատգամավոր Լարիսա Ալավերդյանը դժգոհեց հնդկահավի գներից՝ ասելով, որ գառան գնին է հավասարվել, իսկ այսօր Aravot.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե նա ո՞ր ապրանքների գնանկումը կամ գնաճն է զգացել: Պարզվեց՝ պարոն Հովհաննիսյանը հնդկահավին ու խոզի բդին ուշադրություն չի դարձրել: Մեր հարցին՝ Ամանորի գնումներ արդեն կատարե՞լ եք, նա պատասխանեց, որ այդ եւ այլ ասպարեզներում հիմնական պատասխանատուն իր կինն է՝ Արմենուհին. «Ես օգնականի կամ կցորդի կարգավիճակում եմ»: 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031