Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խոսքը Ալեն Սիմոնյանին կամ Նիկոլ Փաշինյանին ստորացնելու մասին է, ապա Արթուր Դանիելյանի փոխարեն Իլհամ Ալիևը այստեղ պետք է նստած լիներ, որպեսզի այդ ստորացումը կատարվեր. փաստաբան

Նոյեմբեր 25,2026 16:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Մաթևոսյանի նախագահությամբ, այսօր որոշեց փոխել «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի խափանման միջոց կալանքը։ Կալանքի փոխարեն նրա նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն եւ չբացակայելու արգելք։

Այսօրվա դատական նիստին մեղադրող դատախազը չէր ներկայացել։ Խափանման միջոցը փոխելու հարցը քննարկվեց առանց նրա։

«Կիրառված խափանման միջոցը պարզապես դաժան է։ Իր հակաիրավականությամբ ուղղակի ապացուցում է, որ իմ պաշտպանյալի նկատմամբ կիրառվում է ոչ թե իրավական, այլ քաղաքական հետապնդում»,- ասաց Դանիելյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի հուլիսի 30-ին իր սոցիալական հարթակներում, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, կատարել է խուլիգանություն։ Մասնավորապես, նա հրապարակել է ՀՀ վարչապետի լուսանկարները՝ դրանց ուղեկցելով բոլորին հասանելի եղանակով հրապարակային գրառմամբ։

Անդրադառնալով Դանիելյանին առաջադրված մեղադրանքին՝ Աթանեսյանն ասաց.

«Հասարակական կարգի դեմ որևէ ոտնձգություն իմ պաշտպանյալի կողմից չի կատարվել։ Եթե որևէ անձ վիրավորվել է իմ պաշտպանյալի գրառումներից, ապա նա ազատ էր իրեն պաշտպանելու քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ոչ մի բարոյական նորմ չի խախտվել, անձի ստորացում չկա։ Եթե այստեղ խոսքը Ալեն Սիմոնյանին կամ Նիկոլ Փաշինյանին ստորացնելու մասին է, ապա այստեղ Արթուր Դանիելյանի փոխարեն Իլհամ Ալիևը պետք է նստած լիներ, որպեսզի այդ ստորացումը կատարվեր»։

Դատարանը ընդհատեց Աթանեսյանին՝ նշելով, որ նրա խոսքը վերաբերելի չէ մեղադրանքին և կրում է հուզական բնույթ։

Աթանեսյանը նաև նկատեց, որ գործում ներգրավված են երկու վկա, սակայն հարցրեց, թե ինչի՞ ականատես են եղել նրանք, եթե պարզապես տանը նստած կարդացել են Դանիելյանի գրառումը։

«Ո՞ւմ վրա կարող է ազդել Դանիելյանը։ Եթե այս գործով երկու վկաներն անծանոթ մարդիկ են, նրանց ցուցմունքները Դանիելյանի դեմ չեն։ Նրանք պարզապես մեկնաբանություն են թողել, չեն բողոքել, չեն ասում՝ էս ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես մեր հասարակական կարգը խախտում»,- նշեց պաշտպանը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30