Լրահոս
Օրվա լրահոսը

Բայրամով. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում

Նոյեմբեր 25,2026 14:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու գործընթացում մի շարք դրական տեղաշարժեր են նկատվում։ Այս մասին, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բայրամովի խոսքով՝ ինքը լիտվացի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, հայ-ադրբեջանական հարաբերությունների և Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո դրանց զարգացման դինամիկայի մասին։

«Այս ուղղությամբ մի շարք դրական տեղաշարժեր են նկատվում։ Այսօր հնարավորություն ունեցանք կարծիքներ փոխանակելու մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ անցյալ տարվանից մեր երկրի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցիկ փոխադրումների մեկնարկի, Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի հրապարակման, ինչպես նաև TRIPP նախագծի շրջանակում աշխատանքների փաստացի մեկնարկի մասին»,- ասել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել