Լրահոս
Օրվա լրահոսը

քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները

Նոյեմբեր 25,2026 15:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Դրանք ներկայացնում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ կապված գիտելիքներն ու հմտությունները, բարքերը, սովորույթները։

Նիստի ընթացքում մասնագետները քննարկել են առաջարկները՝ ներկայացնելով իրենց դիտարկումները: Առանձնակի ընդգծվել են անվանումների ճշգրտման, ոչ նյութական մշակութային արժեք համարվելու հիմնավորումները հստակ ներկայացնելու պահանջը, ինչպես նաև դրանք սոցիալական միջավայրում կիրառելու և հայտում համապատասխան տվյալներ ներառելու անհրաժեշտությունը:

Խորհրդի անդամները կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը՝ այս ուղղությամբ ընդգծելով առանձին կազմակերպությունների, ինչպես նաև ժառանգության կրողների գործունեությունն ու ջանքերը։

Քննարկման արդյունքում որոշվել է ներկայացված առաջարկների մի մասը, մասնագիտական դիտարկումների համաձայն, ուղարկել լրամշակման և քննարկել նոր առաջարկների ստացումից հետո։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել