Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի հայոց թեմի առաջնորդ. «Վրացի հոգեւորականներն ու մտավորականներն են վրաց իշխանություններին տրամադրում հայերի դեմ»

Դեկտեմբեր 14,2011 18:32

Վրաստանում կան հատուկ ուժեր, որոնք վրացական իշխանություններին լարում են հայկական իշխանություների դեմ: Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նրա խոսքերով. «Այդ լարող տարրեըը կան ինչպես վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների, այնպես էլ՝ մտավորականների մեջ: Նրանք շատ վատ առաքելություն են իրականացնում, նրանք հայության նկատմամբ ատելությամբ են տրամադրված ու հայատյաց գործունեություն են ծավալում»:

Սրբազանը նկատեց, որ այս տարվա հունիսից հայատյացների տրամադրությունները որոշակիորեն մեղմացել են. «Առաջվանը չի, բայց ցավոք դեռ կա: Կարծում եմ, այս տրամադրություններն ինչ-որ տեղից թելադրված են»: Նա դժվարացավ ասել, թե ով է թելադրողը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031