Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գեւորգյանը «Հրազդանի» հետ կապ չունի

Դեկտեմբեր 15,2011 13:31

Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը, որի կառուցապատման շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներ են ընթանում, նոր սեփականատերեր ունի: Նշվել էր, թե հանրապետական Աշոտ Աղաբաբյանը մարզադաշտի տարածքը վաճառել է նորակառույց շենքերի կառուցմամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին։ Չնայած նրան, որ, ըստ շրջանառվող տեղեկության,  Մայրապետյանի հետ վաճառքի պայմանավորվածությունն արդեն կայացվել է՝ պայմանով, որ գործարքը վերջնական ձեւակերպում կստանա միայն այն դեպքում, թե Ա. Աղաբաբյանին հաջողվի այնտեղ ստանալ առեւտրի կենտրոն եւ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվությունը, Մայրապետյանը հերքել էր տեղեկատվությունը՝ այդ ամենը որակելով «հեքիաթ, մտացածին խոսակցություն»:

Ինչ վերաբերում է Ա. Գեւորգյանի՝ այդ բիզնեսում ներգրավված լինելուն, ապա երեկ «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացրին, որ այդ տեղեկատվությունը պաշտոնապես հերքվել է, եւ որ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը ձեռք բերելու մասին խոսակցությունները իրականության հետ ոչ մի առնչություն չունեն. «Ա. Գեւորգյանը նշված տարածքի վերաբերյալ որեւէ «պայմանավորվածություն» որեւէ մեկի հետ երբեւէ չի ունեցել եւ չունի, ինչպես նաեւ առնչություն չունի այլ անձանց պայմանավորվածությունների հետ»:

Լ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031