Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ զոհեր՝ Թուրքիայի և Իրաքի միջև սահմանամերձ շրջանում

Դեկտեմբեր 29,2011 17:22

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են Իրաքի հետ սահմանի մոտակայքում ենթադրաբար քուրդ ապստամբների դեմ ուղղված ռազմական ավիացիայի հարձակումներ իրականացնելու մասին, սակայն չեն հաստատել տեղի իշխանությունների այն հաղորդագրությունները, որոնց համաձայն օդային հարձակման պատճառով զոհվել է քաղաքացիական առնվազն 23 անձ:

Սիրնակ նահանգի պաշտոնատար անձանց համաձայն, Թուրքիայի օդուժի հարձակման զոհերը ենթադրաբար զբաղվել են Իրաքի հյուսիսից դեպի Թուրքիա ապրանքների մաքսանենգությամբ և սխալմամբ ընդունվել Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների տեղը:

Թուրքիայի զինված ուժերի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, այս տարածքում հայտնաբերվել էր Քրդստանի աշխատավորական կուսակցության մի խումբ ապստամբներ:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն արդեն մոտ 20 տարի պայքարում է Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար: Այս պայքարի զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Թուրքիայի, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031