Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը մոտեցել է Փարիզյան համաձայնագրով սահմանված գլոբալ տաքացման շեմին

Նոյեմբեր 06,2026 17:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Copernicus կլիմայական ծառայության տվյալները վկայում են, որ գլոբալ տաքացման տեմպերը զգալիորեն արագացել են։ 2015 թվականին, երբ ընդունվեց Փարիզյան համաձայնագիրը, կանխատեսվում էր, որ գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական ժամանակահատվածի նկատմամբ կհասնի 1,5°C-ի 2045 թվականին։ Այնինչ նոր գնահատականների համաձայն սպասվում է, որ ընդամենը մի քանի տարուց՝ 2029 թվականին, արդեն կհասնենք 1,5°C-ի տաքացման շեմին։

Փարիզյան համաձայնագրի ընդունման պահին գլոբալ միջին ջերմաստիճանը գերազանցում էր նախաարդյունաբերական ժամանակահտվածի միջին ջերմաստիճանը 1,04°C-ով, մինչդեռ ներկայումս ջերմաստիճանային տարբերությունը կազմում է 1,44°C։

Գիտնականները դեռևս ամբողջությամբ չեն պարզել վերջին տարիների արագ տաքացմանը նպաստող բոլոր գործոնների ազդեցությունը։ Այնուամենայնիվ, հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդու գործունեության հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի աճը։ Կանխատեսումների համաձայն մինչև 21-րդ դարի կեսը գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը կարող է հասնել 1,7–1,8°C-ի։

Գլոբալ տաքացման արագացումն անդրադառնում է նաև Երկրի ջերմաստիճանը կարգավորող կլիմայական համակարգի կարևոր բաղադրիչների՝ օվկիանոսների և ծովային սառույցների վրա։ 2026 թվականին սկսվել է Էլ Նինյո երևույթը, որը, ըստ կանխատեսումների, կարող է դառնալ ամենաուժգիններից մեկը դիտարկումների պատմության մեջ։

Հիմնական մտահոգությունը ոչ այնքան 1,5°C շեմին հասնելու կոնկրետ ժամկետն է, որքան տաքացման արագությունն ու դրա հետևանքները։ Արդեն պարզ է դառնում, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ուղղված ներկայիս ջանքերը բավարար չեն Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30