Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց ՀԾԿՀ նախագահն է ասում՝ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսի գումարը ժողովրդի հոսանքի գումարի մեջ չի մտնում»․ Դավիթ Ղազինյան

Նոյեմբեր 06,2026 17:31 Share
Աջակցեք aravot.am-ին

«Առաջինն այն են հայտարարում, որ 6,5 միլիարդ դրամ ստացել են, բայց չի օգտագործվել ներդրումային նպատակներով և փոխանցվել է ինչ-որ ընկերությունների։ Ընդհանրապես վարկային պայմանագրերում կոնկրետ կան նշումներ, թե ինչի համար են այդ վարկերը տրամադրվում։ Կա վարկ ներդրումների համար կա, կա կրեդիտորական պարտքերը փակելու համար։ Ասեմ, որ 23,5 միլիարդ այսպես ասած՝ շահաբաժինը ստացել են կրեդիտորական պարտքերը փակելու նպատակով ստացած վարկից»,- մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀԷՑ-ի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյաների հայտարարություններին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։

Նա հիշեցրեց, որ ՀԾԿՀ նախագահն ասել է, որ վերցրած վարկերի տոկոսի գումարը ժողովրդի հոսանքի գումարի մեջ չի մտնում․ «Այս մարդիկ, ինչպես խաբում են շատ այլ հարցերում, այս պարագայում էլ են խաբում։ 2016-ին Սամվել Կարապետյանը իշխանությունների խնդրանքով ՀԷՑ-ը վերցրել է, դրանից հետո ոչ մի լումա, ոչ մի հայ սպառող, մեր հայրենակից չի վճարել տոկոսի համար։ 2015-ի հոկտեմբերից առաջին անգամ շահաբաժին է ստացել սեփականատերը 2023-2024-ին ընկերության ունեցած շահույթի փոքր տոկոսը՝ 20-25 տոկոսը, բայց այդ տարիների ընթացքում բազմամիլիոնավոր տոկոսներ են մարվել վարկերի համար Սամվել Կարապետյանի սեփական միջոցներից։ Խոսում են հափշտակության մասին։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյան սեփական դիվիդենտ ստանալը համարում է հափշտակում, չեմ պատկերացնում՝ այս պարագայում ինչ է նշանակում ներդրումներ բերել։ Ուզում են ներքին ներդրողներն էլ ներդրում չանեն։ Յուրաքանչյուրը կարող է իր շահույթը վերցնելուց դառնալ հափշտակող»։

Դավիթ Ղազինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30