Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

« Թող Like տան նրանք, ովքեր…. »

Հունվար 17,2012 19:59

« Թող Like տան նրանք, ովքեր …. » Ֆեյսբուքյան այս էջն 2011 թվականի օգոստոսին է բացվել: Գաղափարը, որպես այդպիսին, սենսացիա չէ: Շատերս էլ հանդիպած կլինենք այս ֆորմատի հաղորդումների, նկարների, կոմիքսների: Ֆեյսբուքի շրջանակներում է առաջինը: Լուսի Ալեքսանյանն է ասում: Էջի ադմինիստրատորն է: Համանուն էջեր եղել են, բայց ոչ այս ուղղվածության: «Թող Like տան նրանք, ովքեր կուզեին, որ վաղը լիներ ամսի 32-ը». Առաջին գրառումն է եղել` օգոստոսի 31-ին: Դեպքերն ու մտքերը վերցված են իրական կյանքից: Գրառումներն էլ ծիծաղելի են.  «Թող Like  տան նրանք, ովքեր` խոհանոցում են լինում, անելու բան չի լինում, մի հատ ձեռի հետ սառնարանն են բացում» 😀 Լուսին ասում է, որ մտքերը գալիս են պահի տակ: Ժամանակին նույնիսկ հենց այդ պահին է հեռախոսով մտել  և ավելացրել գրառումներ: Լինում են նաև կողմնակի մարդկանց մտքեր: Այս դեպքում, անպայման, նշվում է հեղինակի անունը: Մասնակիցների պակաս էջը չի զգում. Նրանք ավելի քան 2000-ն են: Շատերի համար է սիրելի դարձել: Եղել են նույնիսկ այսպիսի մեկնաբանություններ. «Աաաահ, հիմա նստած մտածում եմ է՞լ ինչ գրեմ կամ էլ` վաաաաայ, էս դուք հաստատ ինձ հետևում եք :D»   Ադմինիստրատորը Ֆեյսբուքն ինքնին համարում է ժամանակի կորուստ, սակայն հաճույք է ստանում, երբ իր արտահայտած մտքին դրական արձագանք է ստանում: Հիշում է` իր էջի գրառումներից օգտվելով մի ուսուցչուհի միջոցառման զվարճալի սցենար է գրել:  Թարմ գաղափարներ, իհարկե կան, սակայն ժամանակի սղության պատճառով նոր բան չի կարող անել: Նկատել է` մի գրառման տակ մեկը նշում է իր ընկերներից մեկի անունը, և ստացվում է ինչ-որ եռյակ-քառյակ, ովքեր քննարկում են, թե ինչքան շատ է իրենց հետ այդպիսի դեպք պատահել:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031