Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցինտերնը դատապարտել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները

Հունվար 31,2012 11:32

Ժողովի նախագահությունը. Առաջին կարգում, ձախից՝ Գլխավոր քարտուղար Լուիս Այալա, Նախագահ Ջորջ Պապանդրեու

Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում, հունվարի 23-24-ին գումարվեց Ընկերվար միջազգայնականի Խորհուրդի նիստը, , որին մասնակցեցին անդամ 60 կուսակցությունների շուրջ 170 պատվիրակների։ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կողմից ժողովին մասնակցեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ընկերվար միջազգայնականում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանտյանը։

Ժողովը Թուրքիայում խոսքի ազատության եւ դատական համակարգի անկախության մասին հայտարարություն։ Հայտարարությամբ՝ Ընկերվար միջազգայնականը դատապարտում է իր անդամ եւ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար դեմ հարուցված դատական գործը, իր անդամ եւ Թուրքիայի խորհրդարանում քրդամետ BDP կուսակցության անդամ ընտրված պետական պաշտոնյաների ձերբակալությունները, խոսքի ազատության սահմանափակումներն ու գործադիր իշխանության կողմից դատական համակարգի վրա հաստատված ամբողջական հակակշիռը։

Ըստ ՀՅԴ Բյուրոյի հանրային կապերի գրասենյակի մամուլի հաղորդագրության

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031