Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավոր. «Քոչարյանը «Բարգավաճի» հետ ոչ մի կապ չունի»

Հունվար 31,2012 12:18

Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հետ հարցազրույցից

– Սասուն Միքայելյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը եղել է իր հրամանատարը, մարտական ընկերը, որպես երկրապահ, Ձեր հրամանատարը նո՞ւյնպես նա է։

– Սերժ Սարգսյանը եղել է մեր պաշտպանության նախարարը, մեր մարտական ընկերը, ես նրան միանշանակ ընդունում եմ որպես մարտական ընկերոջ, որպես ավագ ընկերոջ, որպես նախարարի։

– Մոռացաք երկրի նախագահ լինելը։

– Իհարկե, իհարկե, նաև որպես երկրի նախագահ լինելը։

– Սասունն ասում է՝ Հրազդանի ընտրություններում Դուք պաշտպանելու եք իր թեկնածությունը, դա ԲՀԿի՞ որոշումն է։

– Այո, ես պաշտպանելու եմ իմ մարտական ընկեր Սասունին։ Եվ էդտեղ քաղաքական ոչ մի ենթատեքստ չկա. ԲՀԿ-ին թողնենք հանգիստ, որովհետեւ ես որպես անհատ-ազատամարտիկ եմ այդ որոշումը կայացրել։

– Իսկ եթե Ձեր և Սասունի մարտական ընկերը՝ ավագ ընկեր Սերժ Սարգսյանն ասի՝ քաղաքական կայունությունն ավելի վեր է, Ռուստամ, քան ամբիցիան, ի՞նչ կանեք այդ ժամանակ, կհանե՞ք Ձեր թեկնածությունը։

– Ինձ չի թվում, որ Նահապետ Գեւորգյանն ավելի շատ կայունության կողմնակից է, քան ես։ Եվ ապա, ինքս ԲՀԿ Արմավիրի մարզային կառռւյցի ղեկավարն եմ, եւ ենթարկվում եմ իմ կուսակցության որոշմանը: Իմ կուսակցության ղեկավարը եթե կասի՝ հանիր թեկնածությունդ, ես կհանեմ։

– Բա Ռոբերտ Քոչարյա՞նը. ասում են՝ նա Էլ «ասող» է ԲՀԿում։

– Չկա նման բան։ Անձամբ Գագիկ Ծառուկյանն է այդ մասին ասել մեր խորհրդակցության ժամանակ, որ շատ է շոշափվում խոսակցությունը, թե Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի կողքին կամ գլխին է, ինչպես մեկնաբանում են լրագրողները, սակայն նման բան չկա, և Ռոբերտ Քոչարյանը «Բարգավաճ» կուսակցության հետ ոչ մի կապ չունի։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031