«Մոսկվա-24» հեռուստաալիքի հաղորդավարուհի Ալիսա Յարովսկայան, որը վերջերս ճանաչվել է Ռուսաստանի «Ամենասեքսուալ լրատվական հաղորդավարուհի», վերջերս Հռոմում ամուսնու հետ միասին կարճատեւ արձակուրդն անցկացնելիս, Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի կազմակերպած փակ երեկույթին մասնակցելու հրավեր էր ստացել:
Բեռլուսկոնին, որ կնոջ գեղեցկության հայտնի գիտակ է եւ գիտի գնահատել, այնքան է հրապուրվել Յարովսկայայի գեղեցկությամբ, որ տեղեկանալով նրա հեռուստահաղորդավարուհի լինելու մասին՝ անմիջապես ծանոթացրել է իր սեփականություն հանդիսացող «Canal-5»-ի պրոդյուսերին եւ այնտեղ աշխատելու առաջարկ արել: Իսկ արդեն հաջորդ առավոտյան Ալիսան հեռուստաընկերությունից կոմերցիոն երեք ծրագրի փաթեթ է ստացել: Սակայն ընտանիքին նվիրված կինը մերժել է առաջարկները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: