Լրահոս
Օրվա լրահոսը

Միջպետական ճանապարհը 6 ժամ փակ էր

Փետրվար 02,2012 12:59 Share

Փետրվարի լույս 2-ի գիշերը Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհին, Նոյեմբերյան քաղաքից 10 կմ հեռավորությամբ գտնվող Ջուջեւան գյուղի ծայրամասում վրացական համարանիշներով երկու բեռնատար փակել էին միջպետական ճանապարհը:

Իջեւանի կողմից շարժվող բեռնատարի վարորդը տեսնելով, որ ճանապարհը պատված է մերկասառույցով ,կանգ էր առել: Նոյեմբերյանի կողմից Երեւան մեկնող «ֆուռի» վարորդն էլ տեսնելով, որ այդ բեռնատարը կանգնած է՝ վախից արգելակել էր եւ մեքենան սահելով` ողջ երկայնքով փակել էր ճանապարհը:

Ինչպես վկայեց վրացական բեռնատարներից մեկի վարորդը, գիշերվա ժամը 3-ից ճանապարհը փակ էր: Սակայն մեծ անցողունակություն ունեցող մեքենաներն այդ փակված հատվածը շրջանցել են ճանապարհին կից այգու միջով:

Գիշերվա 4-ից տարածքում է գտնվել Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը: Նա նաեւ գիշերային ապաստան է առաջարկել Թուրքիայից ժամանած, ճանապարհին մնացած «Ֆորդի» մեջ գտնվող երեւանցի 4 կանանց, սակայն վերջիններս հրաժարվել են:

Փետրվարի 2-ին, ժամը 9-ի սահմաններում ճանապարհի սպասարկումն իրականացնող Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ընկերության գրեյդերը քաշեց 2 բեռնատարները, ճանապարհը բացվեց: Այդ տարածքում էր գտնվում Նոյեմբերյանի փրկարար ծառայության ղեկավար Էդիկ Խաչիկյանը:

«Լեւոն երկրորդ» ՍՊԸ աշխատակիցները փետրվարի 1-ի գիշերվա ժամը 11-ի սահմաններում եւ փետրվարի 2-ի առավոտյան ավազ եւ աղ են սփռել ճանապարհին: Ներկայումս ճանապարհը երթեւեկության համար բաց է:

Զարմանալի է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը միջպետական ճանապարհի այդ հատվածի առժամանակ փակ լինելու մասին չի զետեղել տեղեկատվություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829