Մայրերի մեծ մասն իրենց փոքրիկների լացի ձայնը լսելուն պես դիմում են ռետինե ծծակի (соска, сосок) օգնությանը` երեխաների լացը դադարեցնելու նպատակով: Նրանք չեն գիտակցում, որ առաջին հայացքից անվնաս այս առարկան կարող է շատ վատ հետևանքներ թողնել փոքրիկների բերանի անատոմիական կառուցվածքի վրա: Ըստ հայ շատ մասնագետների` ռետինե ծծակը բացասական ազդեցություն է թողնում երեխաներին կրծքով կերակրելու գործընթացի (մինչև 1 ամսական երեխաների մոտ) և նրանց ատամների զարգացման վրա` մոտ երեք անգամ մեծացնելով փորլուծության հավանականությունը: Սակայն ծծակն ունի նաև դրական կողմ: Ըստ doctors.am-ի բժիշկների` մինչև 6 ամսական երեխաների մոտ առանց շշի ծծակի օգտագործումը հավաստիորեն իջեցնում է նորածինների հանկարծամահությունը: Խնդիր, որն առավել հաճախ հանդիպում է մոտ 1 ամսականից սկսած և հաճախականությունը կարող է պահպանվել կամ աճել մինչև 6 ամսականը, որից հետո դրա հավանականությունն աստիճանաբար նվազում է` գրեթե անցնելով մինչև 1 տարին լրանալը: «Sarcina si Naşterea» ռումինական առողջապահական կայքից և «Mami» ամսագրից տեղեկանում ենք, որ ծծակի կիրառումը կրճատում է կրծքով կերակրելու ժամանակահատվածը: «Մայրերին պետք է բացատրել, որ երեխային հանգստացնող այս առարկան ունի ավելի շատ բացասական, քան դրական ազդեցություն, հատկապես այն ժամանակ, երբ ծծակն օգտագործում են 1 տարեկանից հետո», – ասում է երեխայի խնամքի հետազոտությամբ զբաղվող մասնագետ Գարթ Քենդոլը: Փոքրիկների ատամների զարգացման և բերանի խոռոչի վրա թողած այդ բացասական ազդեցության լրջությունը կախված է ծծակի օգտագործման հաճախականությունից: Այն օգտագործելուց կարող են առաջանալ զարգացման տարբեր դեֆորմացիաներ` առաջացնելով վերին և ստորին ծնոտների թեքություն: «Մինչև 6 ամսականը խորհուրդ է տրվում օգտագործել ծծակ (եթե այն պատրաստված է անվտանգ նյութից), քանի որ այս ժամանակ կարիեսի հավանականությունը շատ փոքր է երեխաների մոտ` ատամների բացակայության շնորհիվ: Սակայն 6 ամսականից հետո խորհուրդ չի տրվում օգտագործել ծծակ ոչ առանձին, ոչ էլ շշով, քանի որ երեխայի մոտ կարող ենծնոտի տարբեր խանգարումներ և կարիես առաջանալ: Փաստորեն, ծծակ անհրաժեշտ է օգտագործեն 1-6 ամսական երեխաները», – ավելացնում է մանկաբույժ Աստղիկ Բաղդասարյանը: Այս ամենի վառ ապացույցը Ռումինիայի Բրաշով քաղաքում 11 ամսական մի տղա երեխայի հետ պատահած դեպքն էր, որի մայրը չէր հասկացել` ի՞նչ է կատարվում իր երեխայի հետ: «Սկզբիցնկատեցի, որերեխայիսբերանըթեքվումէաջ, իսկորոշժամանականց՝ այդթեքվածություննավելիէրմեծանում,և երեխանայլևսչէրկարողանումխմելկամուտել»,-պատմել է երեխայի մայրը: Տեսնելով հիվանդության լրջությունը՝ նա շտապ տղային տեղափոխել է հիվանդանոց: Բժիշկն անմիջապես հասկացել է հիվանդության պատճառը: «Հավատսչէրգալիս, ործծակըկարողէայդպիսիհետևանքներթողնելերեխայիառողջությանվրա», – ասել էր մայրը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: