Լրահոս
Չհասած հեռագիրը
Օրվա լրահոսը

Ըստ վկայի՝ Մարգար Օհանյանը տեղյակ է եղել

Փետրվար 02,2012 17:48 Share

 Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը` դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ: Վկայություն տվեց միայն ոստիկանության մայոր, ՃՈ նակինում առաջին,, ներկայումս` երկրորդ գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը:

Վկա Արսեն Արշակյանն իր ցուցմունքում ասաց, որ իրենք ամսական ստացել են 27, երբեմն անգամ 23 հազար լիտր բենզին, սակայն ստորագրել են 33 հազար լիտրի ստացականի տակ: Արշակյանի հարցին էլ, թե ինչու է այդպես՝ տնտեսական բաժնի պետ Արա Լեւոնյանը ասել է, որ Օհանյանը տեղյակ է :

Կարդացեք վաղվա «Առավոտում»

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829