Լրահոս
Օրվա լրահոսը

Սյուզի Կենտիկյանը ձեռնո՞ց է նետել արգենտինացի սուպեր բռնցքամարտիկին

Փետրվար 04,2012 15:40

WBA, WIBF եւ WBO գոտիների տիրակալ, գերմանաբնակ թեթեւագույն քաշային Սյուզի Կենտիկյանը, նույն ինքը` «Մարդասպան Թագուհին», որ պրոֆեսիոնալ ռինգում ոչ մի պարտություն չի կրել, ձեռնոց է նետել սուպեր բռնցքամարտիկ Յեսիկա Յոլանդա Բոպպին:
«Տուտի» մականունով արգենտինացին, որ անցկացրած 19 մարտերում էլ հաղթել է (9-ը` ժամանակից շուտ), հանդես է գալիս Սյուզիից մեկ աստիճան ցածր քաշային կարգում ու չորս գոտի ունի:

Aravot.am-ի տեղեկություններով, նրանց միջեւ մենամարտը կարող էր կայանալ արդեն մարտ ամսին` Գերմանիայում եւ նժարի վրա պետք է դրվեին միայն Յեսիկայի գոտիները: Սակայն արգենտինացին դեռ վերջնական պատասխան չի տվել եւ մեր ունեցած տեղեկություններով` դրա դիմաց մտադիր է հաղթելու դեպքում պահանջել խոշոր գումար:
Մինչ Յեսիկան կկողմնորոշվի, իսկ մարտահրավերն ընդունելու դեպքում մրցակիցները Գերմանիայում կհանդիպեն արդեն տարվա երկրորդ կեսին, Սյուզին ներկայումս լրջորեն մարզվում է: Նա պատրաստվում է նույն մարտ ամսին մեկնել Սլովակիա եւ այնտեղ հանդիպել տեղի լավագույն բռնցքամարտիկներից մեկի հետ: Ճիշտ է, մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Ամենայն հավանականությամբ արդեն եկող շաբաթ Aravot.am-ը կիմանա նրա ով լինելը:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829