Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (թարմացված)

Փետրվար 08,2012 22:56

Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ–ի հատվածում՝ Արջուտ գյուղի ճանապարհին, իրար են բախվել «ՎԱԶ 2103» մակնիշի 36 ՕՍ 728 համարանիշի և «ՎԱԶ 2105» մակնիշի 45 ՍԼ 856 համարանիշի ավտոմեքենաները։

PrevPhoto
NextPhoto
Վթարի հետևանքով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց են տեղափոխվել 4 հոգի՝ մարմնական ծանր վնասվածքներով։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխվածներից «ՎԱԶ 2105»–ի ուղևոր, Արթիկ քաղաքի 56-ամյա բնակիչ Սուսաննա Նաջարյանը մահացել է, իսկ «Վազ 2105»–ի վարորդ, Ս. Նաջարյանի որդին՝ 30-ամյա Հովիկ Թումանյանը և «ՎԱԶ 2103»–ի վարորդ, Վանաձոր քաղաքի բնակիչ, 46-ամյա Արթուր Սարգսյանն ու նրա ուղևոր և որդի 17-ամյա Դավիթ Սարգսյանը գտնվում են հիվանդանոցում։ Վիրավորներից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ մեկինը՝ ծայրահեղ ծանր։

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր–ի 242 հոդվածի հատկանիշներով։ Ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի տուգանային հրապարակ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829