Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի ավտոճանապարհներին 7 զոհ ու 40 վիրավոր պակաս ունենք»․ Արփինե Սարգսյան

Հոկտեմբեր 26,2026 14:43 Share
Աջակցեք aravot.am-ին

«Եթե համեմատենք 2024-2025 թվականները, հանրագումարով 95 կյանք փրկվել է ՀՀ ճանապարհներին։ Այսինքն՝ մեր վարչարարության արդյունքում 2025-ին 95-ով պակաս զոհեր ենք ունեցել ՀՀ ավտոճանապարհներին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում  ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա հավելեց․ «Կարող եմ նույնիսկ այսօրվա տվյալն էլ ձեզ փոխանցել՝ այսօրվա տվյալով արդեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 7 զոհ ու 40 վիրավոր պակաս ունենք»։

Նա նշեց, որ պարեկային ծառայության կողմից կրկնակի ու եռակի ավելացել են այն իրավախախտումները, որոնք թե գիտականորեն, թե պրակտիկորեն ապացուցում են, որ դրանք կարող են հանգեցնել կամ մահերի, կամ վիրավորների։

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե Սարգսյանը նաեւ ասաց, որ երկրորդ շարքում կայանելու դեպքերի համար  տուգանքների խստացումներ են կիրառվելու՝ անդրադառնալով հանրային քննարկման դրված նախագծին։

«Պիտի գնանք խստացմանը, ոչ այն տրամաբանության մեջ, որ մենք հավակնելու ենք ավելի շատ եկամուտ բերել պետությանը։ Այլ այն տրամաբանության մեջ, որ անձը երկու կամ երեք անգամ կմտածի՝ արդյոք պատրա՞ստ է երկրորդ գիծ կանգնելու՝ վճարելով համապատասխան տուգանք և զրկվելով բալային միավորից, թե՞ ոչ։ Ես ուզում եմ վերահաստատել իմ այն մոտեցումը, որ խստացումները նախարարության դիրքերից կանխարգելիչ նշանակություն ունեն։ Եվ ես համոզմունք եմ ուզում արտահայտել, որ եթե այս ամենի արդյունքում կարողացանք հասնել նվազեցման, որևէ ձևով պետության եկամուտը կապ չի ունենալու ընդհանուր քաղաքականության հետ»,- ասաց Արփինե Սարգսյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել