Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Լազարեւիչ Նուրալովի հիշատակին

Փետրվար 10,2012 18:04

Կյանքից հեռացավ Էդուարդ Լազարեւիչ Նուրալովը… Դա մեծ կորուստ է հայաստանյան գրականագիտական հանրության եւ առաջին հերթին մի քանի սերունդ բրյուսովականների՝ ուսանողների եւ գործընկերների համար:

1951 թվկանին Թիֆլիսում դպրոցն ավարտելուց հետո նա եկավ Երեւան, ընդունվեց մեր համալսարան եւ այս ուսումնական հաստատության հետ կապեց իր ողջ կյանքը՝ անցնելով ամբիոնի լաբորանտից մինչեւ ամբիոնի պրոֆեսոր հարգանքի արժանի ճանապարհ եւ դառնալով համալսարանի կենդանի պատմությունը: Տարբեր տարիներ Էդուարդը եղել է ռուս գրականության, գրականագիտության եւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, ռուսական բանասիրական ֆակուլտետի դեկան եւ միշտ վայելել է թե ուսանողների եւ թե դասախոսների հարգանքն ու սերը:

Այսօր մենք բոլորս խորը վիշտ ենք ապրում եւ մեզ ինչ-որ չափով որբացած ենք զգում:

Պրոֆեսոր Նուրալովը թողել է գիտական հարուստ ժառանգություն՝ մենագրություններ, դասագրքեր, նրա աշխատություններից շատերը բարձր գնահատականի են արժանացել հայ եւ ռուս գիտական հասարակայնության կողմից: Բազմաթիվ են իր ելույթները միջազգային եւ հանրապետական գիտաժողովներում: Է. Լ. Նուրալովի ներդրումը հայաստանյան գիտության մեջ եւ նրա բեղուն մանկավարժական գործունեությունը արժանացել են բարձր գնահատականի: Նրան մի շարք պատվոգրեր են շնորհվել նախարարության, «Գիտություն» ընկերության, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության կողմից, իսկ 2005 թվականին՝ Է. Լ. Նուրալովը պարգեւատրվել է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւով՝ «Մովսես Խորենացի» շքանշանով:

Գործընկերների եւ երախտապարտ աշակերտների հիշատակում միշտ վառ կմնա Էդուարդ Նուրալովի անմոռանալի կերպարը:

ԵՊԼՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմ եւ ուսանողներ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829