Լրահոս
Օրվա լրահոսը

Գուս Հիդինգը գլխավորեց Մախաչկալայի «Անժին»

Փետրվար 17,2012 16:41 Share

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի  նախկին գլխավոր մարզիչ Գուս Հիդինգն այսօր նշանակվեց Մախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է «Voetbal International»-ը:

Ակումբը հոլանդացի մասնագետի հետ ստորագրել է մեկուկես տարի ժամկետով պայմանագիր: «Անժիում» նրա օգնականները լինելու են Տոն դու Շատինյեն եւ Ժելկո Պետրովիչը: «Sport»-ը տեղեկացնում է, որ Հիդինգը պայմանագիրը ստորագրելուց հետո արդեն մեկնել է Բելեկ, որտեղ «Անժին» գտնվում է ուսումնամարզական հավաքում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել