Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ Փաշինյանը ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը․ Լևոն Զուրաբյան

Հոկտեմբեր 31,2026 13:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ Փաշինյանը ընտրել է Ադրբեջանի ռազմական հարձակումը անդադար զիջումներով հետաձգելու պակասամիտ քաղաքականությունը:

Նման քաղաքականության մեջ դեռ կարելի էր ռացիոնալ հատիկ գտնել, եթե այդ շահած ժամանակը օգտագործվեր Ադրբեջանի նկրտումներին ընդդեմ հակակշիռներ կառուցելու նպատակով:

Այո, անվտանգության ամենակարևոր երաշխիքը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության և հաշտության հաստատումը, բայց դրա համար լավագույն գործիքը այն չի, ինչ առաջարկում է Փաշինյանը:

Ոչ թե պետք է մերժվեին անվտանգության երաշխավորները, դաշնակիցները և միջնորդները և անպաշտպան Հայաստանը ապավիներ Ադրբեջանի բարի կամքին, այլ պետք է ժամանակը օգտագործվեր բանակն ու դաշնակիցների հետ կապերը ուժեղացնելու համար, որպեսզի այդ հակաշիռները սպահովեին Ադրբեջանի քաղաքականության փոփոխությունը և նրան դրդեին Հայաստանի հետ խաղաղություն կնքելու ցանկությանը:

Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ

ՀԱԿ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել