Լրահոս
Որ հոգին չկարծրանա…
Արցախի կլանումը
Օրվա լրահոսը

«Չէի ուզում թույլ տալ, որ այդ մարդկանց ճակատագրերը ՀՀ-ում ինտեգրվելով՝ մոռացության ենթարկվեին, այլ արձանագրվեր Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումը»․ գերմանահայ իրավաբանը՝ արցախցիների մասին

Նոյեմբեր 14,2026 14:19 Share
Աջակցեք aravot.am-ին

«Երբեմն քաղաքական կամքը նաև դատարաններում հստակ երևում է։ Գերմանիայում յուրահատուկ իրավիճակ ունենք, քանի որ մեր դատախազներն անկախ չեն, արդարադատության նախարարությունը կարող է երբեմն միջամտել այդ դատավարություններին, ինչը բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում։ Ինձ համար միջազգային իրավունքի դիտանկյունից վարվող պայքարն ավելի շատ ենթադրում է, որ պետությունը չկարողանա որևէ միջամտություն իրականացնել ոչ ՄՔԴ-ում, ոչ էլ ներպետական դատարաններում»,-Երևանում «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովի «Միջազգային արդարադատությունը մարտահրավերների պայմաններում» քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ Ալեքսանդրի համալսարանի դոցենտ, դոկտոր, պրոֆեսոր Հիլդե Դարթհոֆերը։

Նա նշեց, որ Գերմանիայում որևէ խնդիր ստանում է հնչեղություն, վարույթ է նախաձեռնվում հիմնականում այն դեպքում, երբ լուսաբանվում է ԶԼՄ-ներում․ «Գերմանական ԶԼՄ-ներում որևէ բան չի լուսաբանվել Արցախի մասին, ինձ համար ամենալուրջ խնդիրը դա է»։

Միգրացիոն իրավունքի մասնագետ, «Մխիթարյան» փաստաբանական գրասենյակի (Աշաֆենբուրգ) համահիմնադիր, Գերմանահայ իրավաբանների միության (DEARJV) անդամ Քրիստիան Մխիթարյանը զբաղվում է ապաստանի գործընթացներով Գերմանիայում, որի շրջանակներում հանդես է գալիս՝ որպես տարբեր անձանց ներկայացուցիչ։ Նա պատմեց․ «2024-ի սեպտեմբերին իմ գրասենյակ էր ներկայացել Արցախից տեղահանված մի ընտանիք, որն արտագաղթել է Գերմանիա, դիմում ներկայացրել՝ որպես փախստականի կարգավիճակ փնտրող անձ։ Մինչև 2024-ը անձամբ վերլուծել եմ այն, ինչ կատարվել է Արցախում, հասկանում էի՝ ինչպես կարող եմ այդ մարդկանց օգնել։ Ադրբեջանն է համարվում իրենց ծագման երկիրը, ուստի պետք է քննվի դեպի Ադրբեջան վերադարձի խնդիրը։ ՀՀ-ում ինտեգրվելով՝ չէի ուզում թույլ տալ, որ այդ մարդկանց ճակատագրերը մոռացության ենթարկվեին, այլ արձանագրվեր Ադրբեջանի կողմից կատարված էթնիկ զտումը։ Կարողացա դատավորին համոզել, որ իրենք ՀՀ քաղաքացիներ չեն, որի հետևանքով դատարանն իրենց շնորհեց փախստականի կարգավիճակ։ Այդ նախադեպային որոշմամբ՝ այլ որոշումներ կարողացանք ձեռք բերել։ Ունենք 2026-ի երկու որոշումները, որտեղ հստակ արձանագրվել է էթնիկ զտումը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30