Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիասյանի դեմ՝ Նուշիկյանը

Փետրվար 27,2012 15:34 Share
Աջակցեք aravot.am-ին

Slaq.am-ն այսօր հրապարակել էր, որ «Երևանի Կենտրոն համայնքի ընտրատարածքներից մեկում իր թեկնածությունը կառաջադրի «Նուշիկյան» ասոցիացիայի նախագահ Գարեգին Նուշիկյանը:  Հայտնի է, որ նույն ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու նաև ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Հիշեցնենք, որ Նուշիկյանը զբաղվում է գործարարությամբ, տնտեսագիտության թեկնածու է, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի նախագահության անդամ է: Հայտնի է, որ Գ.Նուշիկյանը նաև խնամիական կապեր ունի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ»:

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այս հնարավոր առաջադրմանը՝ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանը պատասխանեց. «Խաչատուր Սուքիասյանն այս պահին գտնվում է Չինաստանում, եւ մոտակա օրերս կվերադառնա Հայաստան: Ինչ վերաբերում է այս թեկնածության առաջադրմանը, եթե իշխանության թեկնածուն Գարեգին Նուշիկյանն է, ապա մենք շատ ուրախ ենք եւ գոհ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: