Լրահոս
Օրվա լրահոսը

«Մակեյանը շարունակում է զառանցել»

Մարտ 17,2012 12:38

Անդրադառնալով մեր թերթի երեկվա համարում տեղ գտած հրապարակմանը՝ Ազգային ժողովի պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ՕԵԿ-ը մայիսի 6-եր շատ է տեսել եւ մշտապես դրանցից դուրս է եկել հաղթանակած: «Զառանցանքն ու հերյուրանքների տարածումը Մակեյան տեսակի գործիչների սիրած գործելաոճն է, մարդ, որի՝ ժամանակին կատարած սեւ գործերի մասին մարզում գիտեն շատերը, եւ որի ստեղծած կուսակցությունը որեւիցե ընտրության որեւիցե ցուցանիշ չի գրանցել: Նման տեսակի գործիչների բարոյական նկարագրին բնորոշ է այլոց սեւացնելը, այլ ոչ թե իրենց հաջողություններին ձգտելը, ինչն ընդամենը խղճահարություն է առաջացնում: Ինչ վերաբերում է Արթիկում եւ առհասարակ Շիրակի մարզում ՕԵԿ-ի ներուժին, ապա տեղեկատվության համար պետք է հայտնեմ, որ կուսակցությունը մշտապես հաղթել է Շիրակում եւ կհաղթի նաեւ մայիսի 6-ին: Իսկ Շիրակի մարզպետի եւ Արթուր Բաղդասարյանի վեճի մասին էժանագին բամբասանքը իրականության հետ ոչ մի կապ չի կարող ունենալ եւ մամուլում հերքվել է դեռեւս անցած տարվա մայիս ամսին թե Աշոտ Գիզիրյանի եւ թե իմ կողմից, քանզի այդ հրաշալի հարսանիքի մասնակիցն եմ եղել: Ավելին, թե Արթուր Բաղդասարյանի եւ  թե ՕԵԿ-ի հետ ոչ ոք չի կարող սպառնալիքով խոսել՝ էլ չեմ ասում չարությունից եւ նախանձից կուրացած Մակեյանները:

Ափսոսանք եմ հայտնում նաեւ, որ «Առավոտի» պես ճանաչված եւ հեղինակավոր օրաթերթը տեղ է տալիս մեկամյա վաղեմություն ունեցող եւ բազմիցս հերքված այդպիսի չարամիտ նյութի հրապարակմանը»,- նշել է պարոն Մարգարյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031