Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցում կրկին Հայաստանին վերաբերող կոշտ գնահատականներ կային, մասնավորապես նշվում էր, որ իշխանությունները շարունակում են սահմանափակել հավաքների ազատությունը: Կազմակերպության այս արձանագրության վերաբերյալ Aravot.am-ը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են խոչընդոտում հանրահավաքների ազատ կազմակերպմանը: Ի պատասխան պարոն Օսիկյանն ասաց, որ չի կիսում կազմակերպության ուսումնասիրությունը ու հավելեց, որ ոստիկանությունը ընդհանրապես ոչ մի կերպով չի խոչընդոտել օրինական հավաքների կազմակերպմանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: