«Օրինաց Երկիր» կուսակցությունը երեկ հրավիրել էր քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում Հեղինե Բիշարյանին, Մհեր Շահգելդյանին, Արմեն Երիցյանին և Հովհաննես Մարգարյանին քաղխորհուրդը հաստատել է որպես ՕԵԿ փոխնախագահներ:
Կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է նաև մեծամասնական և համամասնական ընտրակարգով թեկնածուների առաջադրման խնդիրը, որի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 21-ի ընդլայնված նիստում:
Քաղխորհուրդը քննարկել է նաև մարտի 20-ին, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցող «Օրինաց Երկիր» կուսակցության 15- ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման հարցը, որին կմասնակցեն շուրջ 15 հազար օեկականներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: