Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյանի հետ կմրցի Գոհար Վեզիրյանը

Մարտ 22,2012 20:29
Այսօր՝ մարտի 22-ին, թիվ 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին իր փաստաթղթերը ներկայացրեց մեր գործընկեր, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը, որպեսզի գրանցվի ԱԺ պատգամավորության թեկնածու:
Հիշեցնենք, որ նշված ընտրատարածքում առաջադրվել է նաև ԲՀԿ ներկայացուցիչ, ծագումով ապարանցի Լյովա Խաչատրյանը, ով ինը տարի շարունակ պատգամավոր է ընտրվել Ապարանից:
Գոհար Վեզիրյանին քաղաքական որևէ ուժ չի սատարում: Այդ մասին մեր գործընկերը  հայտարարել էր հեռուստաեթերից, որ ինքը ցանկություն չի ունեցել, որ որևէ քաղաքական ուժ իրեն սատարի: «Ես հասարակության միասնական թեկնածուն եմ»,– կիրակի օրը «Արմենիա»-ի հեռուստաեթերից հայտարարել է Գոհար Վեզիրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031