Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար՝ Էջմիածնում. ԱՄՆ քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Մարտ 23,2012 22:48

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում:

Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.20-ի սահմաններում Մատրոսով փողոցների խաչմերուկում իրար են բախվել  29-ամյա Սարգիս Մինասյանի վարած «Վազ 2107» մակնիշի 29 ԼՍ 949 համարանիշի և 59-ամյա Վանիկ Մաիլյանի վարած «Օպել» մակնիշի 15 ԼՕ 930 համարանիշի ավտոմեքենաները:

Բախման հետևանքով «Վազ 2107»-ի ուղևոր, ԱՄՆ-ի քաղաքացի Պոլ Փողրանջին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության սպայական 2 գումարտակի 1 վաշտի 1 դասակի աշխատակիցները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:

Քննիչի որոշմամբ, երկու ավտոմեքենաները տեղափոխվել են Էջմիածնի ՃՈ տուգանային հրապարակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031