Լրահոս
Օրվա լրահոսը

Էվակուացում տիեզերական կայանից

Մարտ 24,2012 18:05

Տիեզերական միջազգային կայանում գտնվող 6 տիեզերագնացները շաբաթ օրը ստիպված եղան ապաստան գտնել արագ փախուստի համար նախատեսված խցերում, երբ տիեզերական մի խոշոր աղբակույտ անցավ կայանին շատ մոտ հեռավորությունից։

ԱՄՆ-ի տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ ուղե­ծրում պտտվող տիեզերական աղբի պատճառով տիեզերագնացների երրորդ էվակուացումն էր սա։

Հաշվարկները ցույց էին տվել, որ ռուսական ՝՝Կոսմոս 2251՛՛ հրթիռի մնացորդները կայանին էին մոտենալու մինչեւ 15 կմ հեռավորությամբ, ինչը վտանգ չէր ներկայացնում անձնակազմին։

Սակայն երբ պարզվել է, որ այն ավելի է մոտենում կայանին, կայացվել է էվակուացման մասին որոշում։ Արագ փախուստի համար նախատեսված խցերը ռուսական արտադրության ՝՝Սոյուզ՛՛ մակնիշի փոքր տիեզերանավեր են, որոնցով տիեզերագնացները նման դեպքերում վերադառնում են երկիր։

Սակայն, կայանի մոտով աղբակույտն անվտանգ անցնելուց հետո, տիեզերագնացները վերադարձել են կայան։

«Ամերիկայի ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031