Ռուս բիզնեսմեն Դմիտրի Ռիբոլովլեւը, որ անցած տարվա դեկտեմբերին ձեռք է բերել «Մոնակո» ֆուտբոլային ակումբի ստուգողական փաթեթը, ակումբի ֆուտբոլիստների համար սահմանել է Ֆրանսիայի առաջնություններում ամենաբարձր խրախուսական պարգեւավճարները:
Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մոնակոյի» ֆուտբոլիստները յուրաքանչյուր հաղթանակի համար ստանում են 5 հազար եվրո դրամական խրախուսանք, որը հազար եվրոյով ավելի է, քան ստանում են էլիտար դիվիզիոնի առաջատար ՊՍԺ-ի խաղացողները: Ի դեպ, «Պարի Սեն Ժերմենի» սեփականատերը Քաթարի մի ընկերություն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: