Ժամը 18.00-ին ահազանգ ստացանք, որ Կենտրոն համայնքն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում գտնվող տեղամասերից մեկում, մասնավորապես՝ Մայակովսկու անվան դպրոցի պատին, փակցվել են խայտառակ ցուցակներ: Շտապեցինք այնտեղ: Պարզվեց, որ ցուցակների 661-ից մինչեւ 1223 համարը ընդգրկված մարդկանց բոլորի անունն անխտիր Լուսինե է: Ընտանիքներ կան, որտեղ մարդիկ 4 աղջիկ են ունեցել եւ 4-ի անունն էլ Լուսինե են դրել: Մեր նկարելուց քիչ անց ահազանգ ստացանք, որ ցուցակները հանվել են պատից:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»