Լրահոս
Օրվա լրահոսը

Բեղմնավոր վաթսունամյակ

Ապրիլ 04,2012 11:23

Բանաստեղծ, իրանական պոեզիայի նշանավոր թարգմանիչ և նկարիչ Էդվարդ Հախվերդյանն այսօր դարձավ վաթսուն տարեկան: Նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների չորս առանձին գրքույկներ՝ «4-ը ապրիլի», «Անառակ որդի», «Իմ սիրտը լեռներում չէ» և «Գնում եմ էտյուդի». Էդվարդն հայ գրասերների մոտ առավել ճանաչված է իրանցի բանաստեղծների գործերի թարգմանությամբ և մինչ այժմ հրատարակել է  թարգմանչական գործերի տասնչորս գիրք և գրքույկ: Նա առաջին անգամը լինելով հայ ընթերցողներին է ներկայացրել պարսիկ վաղամեռիկ բանաստեղծուհի Ֆոռուղ Ֆառոխզադին, Սոհրաբ Սեփեհրիին, Շամս Լանգառուդին և Վահե-Արմենին: Ներկայացրել է նաև նոր գործեր Սադեղ Հեդայաթից, Ահմադ Շամլուից և Հուշանգ Գոլշիրիից: Է. Հախվերդյանը թարգմանաչական ասպարեզի իր բեղուն գործունեության համար մրցանակներ է շահել Հայաստանում և Իրանում:

Այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատկերասրահում կատարվելու է  Էդվարդի   «Գնում եմ էդյուդի»  գրքույկի շնորհահանդեսը և նկարչությունների ցուցահանդեսի բացումը:

Տիգրան Դավթյան        

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30