Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները կանխել են մանկատան սանի ինքնասպանությունը

Ապրիլ 04,2012 17:02
Երեկ` ապրիլի 3-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձ:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Արման Ալեքսանյանն ու Կնյազ Բարսեղյանը գիշերային ծառայության ժամանակ` ժամը 23.50-ի սահմաններում,  նկատել են, որ  Կիևյան կամրջի վրա մի աղջիկ երեխա է կանգնած:
Ոստիկանները, մոտենալով աղջնակին, պարզել են, որ վերջինս ցանկանում է իրեն նետել կամրջից: Իրավապահները, սակայն, կարողացել են կանխել այդ մտադրությունը և աղջկան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
Պարզվել է, որ այդ աղջիկը 16-ամյա Ա.Մ-ն է, ով ժամանակավորապես հանձնված է եղել «Զատիկ» մանկատան խնամքին: Պարզվել է նաև, որ Ա.Մ.-ն փախուստի էր դիմել մանկատնից:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Վլադ Անոյանի կողմից նյութեր են նախապատրաստվել:
Գ.Շամշյանը հայտնում է, որ քիչ առաջ նախապատրաստված նյութերն ուղարկվեցին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30