
Հյուրի խնդրանքով Նախագահը ներկայացրել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման հետ կապված իր նկատառումները եւ դիտարկումները:
Հատուկ շեշտվել է ընտրացուցակներում Հայաստանից բացակայող 700 հազար ընտրողների առկայության խնդիրը` նշելով, որ սա իշխանությունների ընտրակեղծարարության հիմնական ռեսուրսն է:
Հանդիպմանը մասնակցել են Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ Կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Կարդացեք նաև
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն


















































