Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, երբ նույն ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանից հրավեր էր ստացել քաղաքական բանավեճի, ասել էր, որ ժամանակ եւ հավես չունի հրավերն ընդունելու: Այնուամենայնիվ, պարոն Ալեքսանյանը վստահեցրել էր, որ այդ ընտրատարածքում ինքն է հաղթելու, «Փարվանայում» քեֆ է անելու եւ քանի որ Նիկոլը լավ է խոսում՝ նրան էլ թամադա է դնելու:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նշեց. «Սամվել Ալեքսանյանին հարցրեք՝ իրեն որտեղի՞ց այդքան վստահություն, որ ինքն է հաղթելու եւ «Փարվանայում» էլ քեֆ է անելու»:
Պարոն Ալեքսանյանը վստահեցրել էր, որ ինքը լավ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ: Պարոն Զուրաբյանը վստահեցրեց, որ ոչ Փաշինյանը, ոչ էլ ՀԱԿ-ն առհասարակ լավ հարաբերություններ չեն կարող ունենալ այս ռեժիմի մաս կազմող այդ գործարարի հետ. «Մենքխնդիրունենքայսհանցագործռեժիմիհետ, որիմիմասնէՍամվելԱլեքսանյանը, իսկանձնականհարաբերություններմենքոչմեկիհետչունենք: Ունենքքաղաքականխնդիր, որըլուծումենք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: