Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին ուղերձով հանդես չեկավ եւ չհարգեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե չի ուզում «զրոյացնել խաղաղությունը»։
«Ես ուզում եմ շատ ուղիղ ասել՝ այդ օրվա վերաբերյալ պետք է շատ ուղիղ տեքստ լինի, չէ՞։ Հետո թմբկահարելու եք, ասեք՝ տեսեք, այս տեքստի մեջ․․․ որովհետեւ ինչ էլ որ ասենք, պետք է օգոստոսի 8-ի պայմանավորվածություններից եւ նախաստորագրված համաձայնագրի տրամաբանությունից չշեղվենք։ Հետո պիտի ասվեր, որ՝ տեսեք, վարչապետի ուղերձում գրված չէ, որ Ադրբեջանը ագրեսիա է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ եւ այդպես շարունակ։ Եվ այդպիսի տեքստով մենք կարող ենք շատ արագ խաղաղությունը բերենք զրոյացնենք։ Ես շատ ուղիղ եմ դա ասում։ Եվ այդ թվում՝ դրա համար մենք այդ որոշումը կայացրել ենք»,- հայտարարեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ պատշաճ հարգանքի տուրք մատուցում է մեր բոլոր նահատակների հիշատակին․ «Ես հարյուրավոր անգամներ ծնկի եմ եկել մեր բոլոր նահատակների եւ նրանց ընտանիքի անդամների առաջ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































