Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադրող անճարակություն

Ապրիլ 14,2012 11:10

Իշխող Հանրապետական կուսակցությունը վերջին օրերին նրբորեն շրջանառության մեջ է դնում այն թեզը, թե ընտրություններին մասնակցող ընդդիմադիր քաղաքական ուժերն ընդամենը պայքարում են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների համար: Առաջին հայացքից լրիվ անմեղ, քարոզչության դրսևորում թվացող այս գաղափարի ներմուծումը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:

Նախ` դա նշանակում է, որ ընտրազանգվածի մնացած մասի տեր ու տնօրենն իրենք են: Եվ քանի որ վստահ են իրենց հաղթանակում, ուրեմն` ընդդիմադիր ընտրազանգվածը փոքրամասնություն է: Հետևություն` ՀՀԿ-ի անցած տարիների կառավարումից հանրության մեծամասնությունը գոհ ու երջանիկ է:

Այսպիսով, իշխանությունը վերարտադրության լեգիտիմացման հոգեբանական պաշար է կուտակում: Բայց նման թեզ առաջադրելու իրական նպատակը իշխանության կողմից հուսահատության հերթական չափաքանակի ուղարկումն է հասարակությանը` նրանց ներշնչելու, որ ինչքան էլ գլուխ ջարդեն` միևնույն է` փոքրամասնություն են և ընդամենը կարող են, ի դեմս իրենց պահանջները բյուրեղացնող ուժերի, հավակնել Աժ-ում համեստ ներկայացվածության:

Սա բացահայտորեն իրականացվող ընտրակաշառքի բաժանման էֆեկտի տրամաբանական շարունակությունն է Որոհետև ընտրակաշառքի իմաստը եւս, ոչ այնքան ձայներ գնելու մեջ է, որքան ընտրողների խեղճությունն ու անճարակությունը նրանց աչքը մտցնելու:

«Երկիր» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30