Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Կիոկուշին կարատեով զբաղվող աղջիկների թիվը զգալիորեն ավելացել է

Հունիս 21,2026 12:43 Share

Հայաստանում Կիոկուշին կարատեով զբաղվող աղջիկների թիվը զգալիորեն ավելացել է վերջին տարիների ընթացքում։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան սկսել է նոր ծրագիր, որը նախատեսված է աղջիկների համար։ Առաջիկա հանգստյան օրերին շուրջ 100 աղջիկներ կանցկացնեն միասնական մարզումներ։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը կարևորել է աղջիկների ներգրավվածությունը սպորտում։

«Հաճելի է տեսնել, որ սպորտով զբաղվող աղջիկների ու կանանց թիվն ավելանում է Հայաստանում։ Խոսքը թե՛ ֆիթնեսով զբաղվողների, թե՛ մարտարվեստների ոլորտով հետաքրքրվածների մասին է։ Մեր ֆեդերացիան շատ է կարևորում աղջիկների ներգրավվածությունը։ Մեր աղջիկները մասնակցում են նաև միջազգային մրցաշարերի և բացմաթիվ մեդալներ են նվաճել Հայաստանի համար։ Վերջին շրջանում լավ արդյունքներով առանձնանում են Էլեն Եփրեմյանը, Էլեն Մարգարյանը, Մերի Հարությունյանը, Շառլին Բերբերյանը, Նատալի Խաչատրյանը, Վիկտորյա Հայրապետյանը, Մոնիկա Պակուլեցը, Նորվարդ Թորոսյանը և այլք։

Այս ամենը շատ կարևոր է նաև նրանով, որ Հայաստանի Զինված ուժերում սկսել են ծառայության անցնել նաև կանայք: Ունենք մարզուհիներ, որոնք աշխատանքի են անցել Զինված ուժերում ու Արտակարգ իրավիճակների նախարարությունում։ Շատերն էլ ցանկանում են սկսել նաև մարզչական կարիերա և իրենց փորձը փոխանակել մյուսներին»,- նշել է Անդրանիկ Հակոբյանը Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930